Հասարակություն 

Մազերս կտրելու փողը տվել է Կարապետյան Կարենը, իսկ վարսահարդարել է վարչապետի օգնական-վարսավիրը. Աշոտյանը հեգնում է իրեն հեգնողներին

analitik.am

««Ոչ մի օր առանց Աշոտյանի» կարգախոսով առաջնորդվող զլմ ներից մեկը հերթական անհեթեթությունն է ձոնել իմ պատվին։
Կիսատ եք գրել, տղերք։ Ավելին ասեմ՝ Մազերս կտրելու փողը տվել է Կարապետյան Կարենը, իսկ վարսահարդարել է վարչապետի օգնական-վարսավիրը։
Սենց ավելի մարազմատիկ է, սենց գրեք մյուս անգամ»,-գրել է Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում:

Ավելի վաղ  «Ժամանակ» թերթը գրել էր. «ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին ծաղրում է ոչ միայն հայ հասարակությունը, այլ անգամ ՀՀԿ վերնախավը:

Երեկ ԱԺ նիստում դիմելով Աշոտյանին՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը (Տաշիր) ասել է. «Աշոտյան, փող տամ մազերդ կտրես»: Աշոտյանը կարմրել է, բայց չի համարձակվել պատասխանել»:

Նույն շարքից