Բարի օր Քաղաքականություն 

Լսի, ազիզ ջան... Սամվել Ալեքսանյանը՝ իր թիկնազորին բերման ենթարկելու մասին

analitik.am

Ոչ մի հարցի չեմ պատասխանում, ոչ մի հարցի ես չեմ պատասխանում: Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ  հայտարարեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ստացվում, որ ինքն ասում է թիկնազոր չունի, բայց ոստիկանությունից հայտնում են, որ իր թիկնազորին բերման են ենթարկել:

Պատգամավորը, ինչպես երեկ, շարունակեց կրկնել, որ թիկնազոր չունի:

Հարցին, թե ովքեր են եղել բերման ենթարկվածները, եթե իր թիկնազորի անդամները չեն, Ալեքսանյանը հայտարարեց. «Լսի ազիզ ջան, ասացի, որ ոչ մի հարցի չեմ պատասխանում»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 12-ին բերման է ենթարկվել հայտնի գործարար պատգամավորի թիկնազորի 5 անդամ:

Նույն շարքից