Քաղաքականություն 

Այդ ո՞ր օրենքով են մարդկանց գետնին պառկեցնելու. Էդուարդ Շարմազանով

analitik.am

Էդուարդ Շարմազանովը չգիտի, թե վարչապետի հայտարարությունից հետո որ օրենքով են այս կամ այն գործիչի թիկնազորին գետնին պառկեցնելու: Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ, խոսելով վերոնշյալ թեմայի մասին և պատասխանելով այն դիտարկմանը, թե ժողովուրդն է այդպես ուզում, ԱԺ փոխխոսնակն ասաց, որ Հայաստանում կա սահմանադրություն. «Ժողովուրդը որ կանգնի ասի սաղին գյուլենք, նման բան չկա: Սա պետություն է»:

Շարմազանովն այսօր ևս կրկնեց իր այն հայտարարությունը, որ բոլորին գետնին պառկեցնելու, մարդկանց սևի և սպիտակի բաժանելու մասին վարչապետի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հայտարարություն Հայաստանում քաղաքական տեռորի մեկնարկի մասին. «Սա իմ կարծիքն է, չեմ ասում, որ սա վերջին ճշմարտությունն է: Վարչապետն իր կարծիքն է հայտնել, ես էլ իմ կարծիքն եմ հայտնում»:

Նույն շարքից