Հայաստան Քաղաքականություն 

Ռոբերտ Քոչարյանը՝ Պուտինի հետ հարաբերությունների և իր ընտանիքի բիզնեսների մասին. Մեդիամաքս

analitik.am

Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ

(Հարցազրույցն արվել է 2018թ. սեպտեմբերի 11-ի առավոտյան՝ մինչ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակումը)

- Պատմեք Պուտինի հետ Ձեր հարաբերությունների մասին: Գործընկերների հարաբերությունները ընկերության վերածվեցին Ձեր կողմից նախագահի աթոռը  թողնելուց հետո, թե՞ այն ժամանակ, երբ դեռ գործող նախագահ էիք: 

- Մենք լավ ընկերական հարաբերություններ ունեինք, երբ ես նախագահ էի եւ դրանք շարունակվեցին իմ կողմից պաշտոնը թողնելուց հետո: Բայց ես երբեք չեմ ցուցադրել այդ հարաբերությունները եւ դրանց մասին երբեք չեմ խոսել:

- Ի՞նչի մասին եք զրուցում Պուտինի հետ: Ավելի շատ քաղաքականությունից, թե՞ նաեւ առօրյա հարցեր եք քննարկում: 

- Մենք կարծիքներ ենք փոխանակում՝ հարցերի շատ լայն շրջանակով:

- Պուտինի հետ Ձեր հարաբերությունները կարո՞ղ են հայ-ռուսական հարաբերությունների վրա ազդող գործոն հանդիսանալ: 

- Վերջին 10 տարիների ընթացքում մենք պարբերաբար շփվել ենք, սակայն ես երբեք չեմ փորձել օգտագործել այդ հարաբերությունները որեւէ այլ նպատակներով:

- Ձեր ընդդիմախոսների կողմից առաջ քաշվող մեկ այլ թեման Ձեր ունեցվածքն է: 4 մլրդ դոլարի մասին պնդումները Դուք անհեթեթություն անվանեցիք: Ակտիվ քաղաքականություն վերադառնալով, պատրա՞ստ եք բացահայտել Ձեր իրական ֆինանսական կարողությունը եւ եկամտի  աղբյուրները: 

- Անկասկած,պատրաստ եմ: Հիմա երկու լրագրողական հետաքննությունների վրա աշխատանք է տարվում, եւ արդյունքները մոտ ապագայում կհրապարակվեն: Կարծում եմ, իշխանությունները իրականում լավ գիտեն՝ ինչ ունի եւ ինչ չունի մեր ընտանիքը: Բայց պարադոքսը նրանում է, որ 4 մլրդ դոլարի մասին առասպելը՝ բացարձակ հիմարություն լինելով, այնուամենայնիվ, ուժեղ հարվածում է հեղինակությանը:

- Ձեզ հարուստ մարդ համարու՞մ եք: 

- Եթե խոսենք ողջ ընտանիքի հնարավորությունների մասին, կարծում եմ, Հայաստանում եւս երկու հարյուր ընտանիք կգտնվի՝ եկամուտների համադրելի մակարդակով:

- Նկատի ունեք Ձեր որդիների բիզնեսը՞: 

- Դա էլ՝ չէ որ մեղադրում են ոչ միայն ինձ, այլեւ ընտանիքիս անդամներին:

- Այո, օրինակ, մամուլում ժամանակ առ ժամանակ գրում են, որ ժամանակին Հայաստան բջջային հեռախոսներ ներմուծելու մենաշնորհը Ձեր ավագ որդուն էր պատկանում:  

- Դա կատարյալ անհեթեթություն է:

 

Ռոբերտ Քոչարյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նույն շարքից