Forbes-ը հրապարակել է տարվա ամենաբարձր վարձատրվող ռեփերների անունները: Ցանկի առաջին հորիզոնականում հայտնվել է Շոն Քարթերը, ով ավելի հայտնի է Ջեյ Զի անունով: Նա վերջին 12 ամսում կարողացել է վաստակել 76,5 միլիոն դոլար:
Ամենաբարձր վարձատրվող ռեփերների ցանկի երկրորդ հորիզոնականում հայտնվել է Շոն Քոմբսը, ով հանրությանը հայտնի է Դիդդի անունով: Նա կարողացել է նշյալ ժամանակահատվածում վաստակել 64 միլիոն դոլար: Իսկ եռյակը եզրափակում է Քենդրիկ Լամարը՝ 58 միլիոն դոլարով:
Հնգյակում հայտնվել են նաև Դրեյքը և J.Cole-ը՝ համապատասխանաբար 47 և 35,5 միլիոն դոլար եկամուտով: