Հայաստան Քաղաքական 

Ո՞վ է Նիկոլ Փաշինյանն Արա Բաբլոյանի համար, բռնապե՞տ, թե՝ ոչ

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ նախագահի, վարչապետի և այլ պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո միշտ հայտարարել է, որ Հայաստանն անցած տարիների ընթացքում ժողովրդավարության առումով ունեցել է դինամիկ աճ և իրավունք չկա ետդարձ քայլելու:

ԱԺ նախագահը հիշեցրեց, որ սեպտեմբերի 12-ին խորհրդարանի նիստի ժամանակ ներկարացրել է վարչապետի ելույթի ժամկետը՝ թույլ տալով վերջինիս ավարտել խոսքը, որպեսզի դա լինի Ազգային ժողովում, ոչ թե հանրահավաքի ժամանակ. «Դա ավելի ճիշտ մոտեցում է, որովհետև լուրջ հարցերը պետք է քննարկել, լուծումներ ստանալ այն մարմնում, որտեղ քաղաքական որոշումներ են կայացվում»:

Հարցին, թե ինքը բռնապետության վտանգ տեսնո՞ւմ է, Բաբլոյանը նշեց, որ բոլորը պետք է պայքարեն դա թույլ չտալու համար:

Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ Հայաստանը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, նոր բռնապետի է ստանում, իսկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել էր, որ Փաշինյանն իր հայտարարություններով հայտնում է Հայաստանում քաղաքական տեռորի մեկնարկի մասին:

 

Նույն շարքից