Երեկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Երևանի ավագանու ընտրություններում Իմ քայլը դաշինքի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայկ Մարությանը ստեղծել է Հայաստանի ամենահայտնի բռենդներից մեկը: Խոսքը մասնավորապես վերաբերում է «Կարգին հաղորդմանը».«Կապ չունի, թե դա ինչ ոլորտին է վերաբերում, բայց դա անելու համար հարկավոր է ունենալ կազմակերպչական տաղանդ, զրոյից ստեղծել ահա այդպիսի հզոր բրենդ»,-ասել էր վարչապետը:
Քանի որ «Կարգին հաղորդում»-ը կայացել է նաև հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանի ջանքերի շնորհիվ, Analitik.am-ը փորձեց այդ հայտարարության մասով մեկնաբանություն ստանալ վերջինից: Սակայն նա հրաժարվեց մեկնաբանություններ տալ՝ ասելով, որ չի պատրաստվում գնահատականներ տալ վարչապետի հայտարարությանը. «Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը մեկնաբանություն տալ չեմ ցանկանում»,-նշեց սիրված դերասանը:
Օֆելի Իսրայելյան