Քաղաքական 

Պետք է հարցաքննել նաև Նիկոլ Փաշինյանին, եթե անհրաժեշտություն կա. Արմեն Աշոտյան

Խորհրդարանը շարունակում է քննարկել ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը գաղտնալսելու հարցը քննելու համար հատուկ Քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը:

Հարկ է նշել, որ այս գործով արդեն երկու քրեական գործ կա հարուցված, և ըստ ԵԼՔ խմբակցության պատգամավորների, ստեղծվելիք հանձնաժողովը կարող է ազդել այդ քրեական գործերի վրա: Սակայն այլ կարծիք ունեն հանրապետականները:

Մասնավորապես ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ հիմա արդեն պարզ է, թե ինչու է երկրորդ քրեական գործը երեկ երեկոյան հարուցվել. «Դրա նպատակն է խոչընդոտելու խորհրդարանի կողմից սահմանադրական իրավունքների իրացումը: Ինչի՞ց եք վախենում, պարոնայք, երբ ափալթափալ նիստից մի օր շուտ գիշերը գործ եք հարուցում: Բավական չէ՞ մարդկանց ականջներից մակարոնեղեն կախեք: Խորհրդարանն ունի լիազորությունները, ԱԺ գործունեությունից վախենալ պետք չէ»:

Աշոտյանի խոսքերով, հանձնաժողովի աշխատանքները չեն լինելու քաղաքական բնույթի, այն պետք է գործի մաքսիմալ թափանցիկ, հարցաքննվեն բոլորը, ովքեր պետք է հարցաքննվեն՝ Նիկոլ Փաշինյանից մինչև Յուրի Խաչատուրով. «Պետք է գտնել ճշմարտությունը, որքան էլ այն ծանր լինի անհատների, քաղաքական ուժերի կամ հասարակության համար»:

Հանձնաժողովի ստեղծմանը նաև դեմ է Ծառուկյան խմբակցությունը:

Նույն շարքից