Գլխավոր Իրավական 

Վանեցյանի և Խաչատրյանի գործով ԱԺ Քննիչ հանձնաժողովը կունենա 11 անդամ

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովը ձայների 47 կողմ և 14 դեմ հարաբերակցությամբ հաստատեց Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի ուսումնասիրության նպատակով ստեղծված Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը: Հանձնաժողովը կունենա 11 անդամ՝ 5 անդամ ՀՀԿ-ից, 3-ը՝ Ծառուկյան դաշինքից, 2-ը՝ ԵԼՔ-ից, 1-ի ՀՅԴ-ից:

Նշենք, որ հանձնաժողովը զբաղվելու է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման դեպքը քննելով:

Հանձնաժողովի ստեղծմանը դեմ արտահայտվեցին ԵԼՔ և Ծառուկյան դաշինքները՝ հայտարարելով, որ այն ազդելու է հարուցված քրեական գործերի վրա:

Նույն շարքից