Քաղաքական 

Ո՞վ պետք է փակվի. Վարչապետ Փաշինյանի պատասխանը՝ Ռոբերտ Քոչարյանին

Բոլոր նրանք, ովքեր ոճրագործություն են կատարել մարտի 1-ին, պետք է պատասխան տան: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, վարչապետ Փաշինյանը, պատասխանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը ցույց տվեց, որ իր դեմ հարուցված քրեական գործի նպատակն իրեն փակելն է, ոչ թե Մարտի 1-ը բացահայտելը, հայտարարեց, որ նպատակը փակելն է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել մարտի 1-ին:

Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը համացանցում հայտնվեց օրեր առաջ, ինչից հետո պաշտոնյաները հանդես եկան մամուլի ասուլիսով և պարզաբանումներ տվեցին լրագրողների հարցերին:

 

Նույն շարքից