Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը, պատասխանելով հարցին՝ ինքը Նիկոլ Փաշինյանին բռնապետ համարո՞ւմ է, թե՝ ոչ, ասաց, որ չի կողմնորոշվում. «Ըստ էության դաշտում իբր կառավարություն ունենք, բայց միայն Նիկոլ Փաշինյանն է: Համ խոսում է, համ կատարում է, համ ոչնչացնում է, համ գնում է առաջ»:
Հարցին, թե ինքը կասկածներ ունի՞, որ Փաշինյանը բռնապետ է, Սահակյանն ասաց. «Դուք ձեր մասին խոսացեք»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի Հայաստանն ունենում է նոր բռնապետ: