Հասարակություն 

Ոչ թե թոշակն է ավելանալու, այլ՝ սահմանվելու է նվազագույն կենսաթոշակ՝ փոխկապակցված նվազագույն պարենային զամբյուղին

Հարգելիներ, սիրելիներ,

Երեկ աչքովս ընկավ նորություն, թե կառավարությունը պատրաստվում է հաջորդ տարի 60 տոկոսով բազային կենսաթոշակ ավելացնել: Էս նախադասությունից հետո միանգամից շոկի մատնվեցի, մտածեցի, որ 2019-ի փետրվարին արդեն երկիր չի լինի: Բայց ուժերս հավաքեցի, ու կարդացի համապատասխան իրավական ակտի նախագիծը, ու պարզեցի, որ ՈՉ ԹԵ ԹՈՇԱԿՆ Է ԱՎԵԼԱՆԱԼՈՒ, այլ՝ ՍԱՀՄԱՆՎԵԼՈՒ Է ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ՝ փոխկապակցված նվազագույն պարենային զամբյուղին:

Ասել է թե՝ փոփոխության իմաստն էն ա, որ հաջորդ տարվանից երկրում 25 500 դրամից ցածր թոշակ չպիտի լինի:

Լավ չի իհարկե, որ նախագծին կից տեղեկանքում չկան հաշվարկներ, թե սա ինչ կարժենա պետբյուջեի վրա, բայց ենթադրում եմ, որ շատ մեծ բեռ չի լինելու: Տակ շտո կխնդրեի՝

-մի կողմից չմանիպուլացնել ու չասել, որ սրանով թոշակ է բարձրացվում
-մյուս կողմից էլ շատ չշահարկել, թե պետության վրա շատ մեծ բեռա ավելանում:

ՀԳ. Ի դեպ, կառավարությանը կառաջարկեի խմբագրական աշխատանքներում լինել ուշադիր՝ ներկայացված տեղեկանքի այս տողում՝ «0-ից 26 տարվա ստաժ ունեցող` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակառուներ՝ 52160» վերջին 0-ն ավել ա ու մոլորեցնում է բոլորին:

Քաղաքագետ Արմեն Մինասյան

Նույն շարքից