Բարի օր Հասարակություն 

Ինչ է սպասվում ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի զրույցում հիշատակվող դատավորին, եթե փաստն ապացուցվի

analitik.am

Եթե դատավորը զանգում է պաշտոնյային իր գործողությունները համաձայնեցնելու համար, դա ԲԴԽ ապրիլի 12-ի որոշման պահանջի խախտում է և կարող է ընդհուպ կարգապահական վարույթի հիմք լինել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը՝ խոսելով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի և մասնավորապես այն մասին, որ դատավորը փորձել է իր որոշումը համաձայնեցնել իրավապահների հետ:

Ամեն դեպքում Հարությունյանի խոսքերով, նախ պետք է ապացուցվի այդ փաստը:

Հարցին, թե վարույթ հարուցվելու է արդյո՞ք, ԲԴԽ նախագահն ասել է, որ վարույթը ԲԴԽ-ն չի հարուցում. «Միջնորդությամբ կարող է հանդես գալ կամ ԱՆ-ն կամ կարգապահական հանձնաժողովը, որ ԲԴԽ-ին չի ենթարկվում: Եթե նրանք միջնորդությամբ հանդես գան, խորհուրդն անպայման կքննի»:

Իր խոսքում ԲԴԽ նախագահը նաև նշեց, որ այսօր դատավորներն իրենց շատ ավելի անկախ են զգում, քան՝ նախկինում:

Նույն շարքից