Հասարակություն 

ՀՀ ԱԳ նախարարությունը չի մեկնաբանում Արցախի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

analitik.am

Երեկ Ազգային Ժողովի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Արցախի հարցում ժառանգություն է ստացել մի փաստաթուղթ, որի մեջ խոսք անգամ չկա Արցախի կարգավիճակի մասին:

Այս մասին Analitik.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունից: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր իրավասությունների մեջ չի մտնում կառավարության ղեկավարի խոսքերը մեկնաբանելը. «Իմ իրավասությունների մեջ չի մտնում վարչապետի խոսքերը մեկնաբանել՝ որպես գործող դիվանագետ, հատկապես նման զգայուն հարցի վերաբերյալ»:

Ինչ վերաբերում է ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այն խոսքերին, որ վարչապետին մոլորության մեջ են դրել՝ ինչ-որ փաստաթուղթ ներկայացնելով, Բալայանը կրկին հրաժարվեց մեկնաբանել. «Այդ հարցի վերաբերյալ ընդհանրապես մեկնաբանություն չկա՝ հասկանալի պատճառներով»:

Այն հարցին, թե ինչպես կարելի է թեմայի շուրջ մեկնաբանություններ ստանալ հենց նախարարից, Բալայանը նշեց, որ ինքը նախարարի կողմից լիազորված անձ է:

Օֆելի Իսրայելյան

 

Նույն շարքից