Հայաստան Հասարակություն Քաղաքականություն Ֆեյսբուք 

Պետք էր մի քարոզչական հնարք, որով սվաղվեր Նիկոլ Փաշինյանի երեկվա մանիպուլյացիաները. Արմեն Աշոտյան

analitik.am

Թավշիստների ագիտպրոպը երեկվանից մոնտաժել և ինտենսիվ տարածում է նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից մի հատված, որտեղ մեզ փորձում է վերագրել «հող հանձնելու» թեման:

Ակնհայտ են դրդապատճառները: Երեկվա հարց ու պատասխանից հետո անգամ, երբ ես վարչապետին առերեսեցի իր օգոստոսյան գնահատականների հետ և նա կրկին հմտորեն խուսափեց պատասխանից, պետք էր մի քարոզչական հնարք, որով սվաղվեր Նիկոլ Փաշինյանի երեկվա մանիպուլյացիաները:

Հիշեցնեմ, որ վարչապետն օգոստոսի 17-ի հանրահավաքում ասաց, որ «դուք ՄԻԱՅՆ հող հանձնելու մասին եք բանակցել»:

Եվ ահա, կտրելով Կիսիլյովին տրված հարցազրույցից իրենց ուզած կտորը, այդ վայ-պոլիտտեխնոլոգները շարունակում են մակարոնեղեն կախել իրենց դեռ հավատացող միամիտ մարդկանց ականջներին:

Չէ, տղերք, այս խելքով լավ կլինի դուք վարչապետի PR-ով չզբաղվեք, իսկ Ղարաբաղի հարցից կիլոմետրերով հեռու մնացեք:

Ստորև ներկայացնում եմ հարցազրույցի ամբողջական տարբերակը խնդրից իսկապես հասկացող և մտածող մարդկանց համար:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյան

Նույն շարքից