Քաղաքականություն 

Մոսկվան՝ Արցախի վերջնական կարգավիճակի մասին

analitik.am

Արցախի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Ինչպես փոխանցում է ru.armeniasputnik.am-ը, այդպես կարծում է Մոսկվան:

ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ կողմերը պետք է պայմաններ ստեղծեն բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելու համար՝ հավելելով, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել հարցի խաղաղ կարգավորմանը, սակայն կողմերը ևս պետք է աշխատեն այդ ուղղությամբ:

Զախարովայի խոսքերով, Ռուսաստանը վերլուծում է այն ամենը, ինչ ասում են հակամարտության կողմերը և բոլոր հայտարարությունները. «Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է: Մենք ելնում ենք այն սկզբունքից, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգվիճակը պետք է որոշվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով՝ հակամարտության կողմերի պայմանավորվածության հիման վրա»:

Նույն շարքից