Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Շենգավիթ վարչական շրջանում ԲՀԿ կուսակցության քարոզարշավի ժամանակ խոսեց նաև ԲՀԿ կուսակցության անդամ, լրագրող, «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանը:
«Երևանը բոլորիս տունն է և դուք պետք է իմանաք, որ Երևանում արտադրվում է ՀՀ համախառն արդյունքի 60 տոկոսը, դրանք արտադրում են երևանցիները՝ դա լավ չի: Մենք դա արտադրում ենք և ուղարկում ենք կառավարությանը, իսկ կառավարությունը մեզ հետ է տալիս ընդամենը 5 տոկոսը: Այսօր Երևանի բյուջեն 80 միլիարդ դրամ է, մեզ հետ են տալիս ողջ բյուջեի 5 տոկոսը՝ դա անարդար է: Դա է պատճառը, որ Երևանի բյուջեն մեր նման քաղաքներինց ոչ թե զիջում է տոկոսով, այլ զիջում է մի քանի անգամ: Մենք պետք է այս վիճակը փոխենք, դուք հիմա կարող եք ասել՝ ինչի՞ նախկին իշխանությունները չէին կարողանում գնալ կառավարությունից այդ փողն ուզեին կամ ձևեր գտնեին հավասար բաշխելու: Չէին կարող, որովհետև նախկինները կառավարության կցորդն էին, նրանք անկախ չէին, նրանք կուսակցական ենթակայության տակ էին, նրանց աշխատանքը Երևանի շահերից չէր բխում: Ե՛վ Հայաստանում, և՛ Երևանում էական ինքնակառավարման բյուջեներն այնպիսին են, որ այդ տեղական ինքնակառավարման մարմինները կարող են ենթակայության տակ հայտնվել կառավարողից: Կապ չունի կառավարողն ով է, այսօրվա և վաղվա կառավարողների ժամանակ, եթե այս օրենքները մնան, մենք միշտ էլ փող ենք մուրալու կառավարությունից: Իսկ ինչո՞ւ են այդպես արել, որ Երևանն ուժեղ չլինի և չմրցի կառավարության հետ»: