Բարի օր Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող գեղեցկուհիները. Թեհմինա Վարդանյան

analitik.am

Սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, ինչին կհաջորդի քաղաքապետի ընտրությունը: Այս անգամ մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են նաև կանայք՝ հանձինս Զարուհի Փոստանջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Անահիտ Թարխանյանի:

Վերոնշյալ կանայք միակը չեն, որ ընդգրկվել են ավագանու ընտրությունների ցուցակներում: Կան մեծ թվով կանայք, ովքեր պայքարում են Երևանի ավագանիում տեղ զբաղեցնելու համար: Analitik.am-ը հարցազրույցների շարք է սկսել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կանանց հետ:

Ավագանու ընտրություններին մասնակցող կանանց տրվելու են նույնաբովանդակ հարցեր՝ ոչ քաղաքական:

Լույս դաշինքում ընդգրկված Թեհմինա Վարդանյան.

Թեհմինա, որքանո՞վ է կարևոր ընտրություններին կանանց մասնակցությունը:

Վերջին տարիներին գնալով ավելանում է կանանց ներգրավվածությունը քաղաքական ասպարեզում, կա ահռելի դինամիկա, ինչն, անկասկած, դրական եմ գնահատում: 2017 թվականին համապետական ընտրություններից հետո, այսօր՝ շուրջ մեկ տարի առաջվա համեմատ, կրկին ավելացել է քաղաքականությամբ և հասարակական գործունեությամբ զբաղվող և հետաքրքրվող կանանց թիվը: Մի փոքր անհամեստ գտնվեմ. հուսով եմ ՝ ես և գործընկերներս էլ ենք որոշակի ներդրում ունեցել այս ամենում:

Ընտրողի համար թեկնածու կնոջ արտաքինը դրական նշանակություն կարո՞ղ է ունենալ:

Առհասարակ, որոշակի վիրավորական նոտա կա այդ ամենում: Քաղաքականության մեջ կարևորում եմ գաղափարախոսությունն ու գիտելիքները: Կարծում եմ ՝ ընտրողը առաջնահերթություն կտա նախ առաջին երկու կետերին: Չեմ ժխտում ՝ գուցե արտաքինը երբեմն նույնպես որոշակի դեր է խաղում կարծիք ձևավորելու հարցում:

Որքան էլ մենք ժխտենք, կլինեն մարդիկ, ովքեր կանանց կընտրեն բացառապես տեսքի համար, ինչպես շատ կանայք անում են տղամարդկանց դեպքում: Սրան ինչպե՞ս եք վերաբերում:

Այո, կա որոշակի կոնտինգենտ, որն ընտրություն անելիս առաջնորդվում է արտաքին տեսքով, հագած պիջակով, սանրվածքով և այլն: Սակայն, ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ պետք է կարևորել և առաջնային համարել գիտելիքներն ու ներուժը թե կնոջ, թե տղամարդու պարագայում:

Ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ կանայք երբեմն իրենց արտաքինը՝ դրական իմաստով, օգտագործում են քաղաքական դաշտում հաջողության հասնելու համար: Իսկ Դուք երբևէ այդպես արե՞լ եք:

Անկեղծ ասած, փոքր ինչ կոռեկտ չեմ համարում և գտնում եմ, որ ես ավելի լուրջ արժանիքներ ունեմ, քան արտաքին տեսքը:

Օֆելի Իսրայելյան 

 

Նույն շարքից