Analitik.am-ը նյութ էր հրապարակել, որում գրել էինք, որ, մեր տեղեկություններով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Արեն Մկրտչյանն «Էրեբունի» ԲԿ-ում վիրահատվել է և գումարը չի վճարել, ապա առանց վճարելու դուրս է գրվել հիվանդանոցից սեպտեմբերի 7-ին։ Այսօր Արեն Մկրտչյանը ներկայացրել է ՀԴՄ կտրոն, որում երևում է, որ նա սեպտեմբերի 9-ին կատարել է 230 000 ՀՀ դրամ վճարում՝ վերոնշյալ վիրահատության համար։
Analitik.am-ը շնորհակալություն է հայտնում Արեն Մկրտչյանին փաստեր ներկայացնելու համար՝ հույս հայտնելով, որ այսուհետ պաշտոնյաները չեն զլանա և Արենի պես կներկայացնեն փաստեր՝ ի պատասխան ԶԼՄ հրապարակումներին, որպեսզի հերքվի կամ հաստատվի այս կամ այն տեղեկությունը։
Analitik.am-ը հրապարակում է Արեն Մկրտչյանի հրապարակած փաստաթղթերը՝ մաղթելով նրան շուտափույթ առողջացում.

