Հայաստան Քաղաքական 

ԲՀԿ գրասենյակն աշխատանքի է վերցրել ՀՀԿ-ական Հակոբ Բեգլարյանի համար «աշխատածներին». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի Կենտրոնում Սարյան փողոցի վրա՝ գլխավոր փոստի մոտ գտնվող ԲՀԿ գրասենյակն աշխատանքի է վերցրել խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ական Հակոբ Բեգլարյանի համար «աշխատածներին» ու այժմ գումարն աշխատողներին տալով՝ «ԲՀԿ համակիրների» անձնագրի տվյալներ է հավաքում բնակչությունից:

ԲՀԿ շտաբի աշխատողի աշխատավարձը պայմանավորված է այն հանգամանքով, թե նա ում կարող է համոզելով ԲՀԿ համակիր դարձնել: Բայց թե ինչի համար է անձնագրի տվյալների հավաքագրումը, անհայտ է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից