Հասարակություն 

ԱՄՆ-ում 40 տուն է պայթել գազի արտահոսքի պատճառով /տեսանյութ/

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Անդովեր, Նորթ-Անդովեր և Լորենս քաղաքներում մոտ 40 տուն է պայթել գազի արտահոսքի պատճառով: Այս մասին հայտնում է NBC News-ը:

Տեղի ոստիկանությունը հայտնում է, որ պայթյունի մասին ահազանգ ստացվել է 39 հասցեից: Առնվազն մեկ տուն ամբողջությամբ ավերվել է:

Բնակիչներին խնդրել են լքել տները: Associated Press-ի տեղեկություններով, տուժել է առնվազն 4 մարդ:

Նույն շարքից