Քաղաքականություն 

ԱՀ նախագահը հանդիպել է Կալիֆորնիայի սենատոր Էնթոնի Պորտանտինոյի և Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի հետ

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյին եւ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին:

Քննարկվել են Արցախի եւ Կալիֆորնիայի փոխհարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Կալիֆորնիայի եւ նրա վարչական միավորումների հետ կապերի խորացումն ու ընդլայնումը հատուկ տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքական օրակարգում՝ գոհունակությամբ նշելով մի շարք ոլորտներում հաջողված համատեղ ծրագրերի իրականացումը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք։

Նույն շարքից