Հայաստան Քաղաքականություն 

Կառավարությունը լուծարեց գործարար Ռուբեն Վարդանյանի հետ կապ ունեցող հիմնադրամը

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ գործադիրը որոշում կայացրեց լուծարել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը:

Այն, որ հիմնադրամը փակվելու է, հայտնի էր դարձել օրեր առաջ՝ Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հայազգի գործարարների հանդիպման ժամանակ:

Կենտրոնը ստեղծվել էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ և կապ ուներ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի հետ:

«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի  լուծարման գործընթացը կազմակերպելու նպատակով ՀՀ Վարչապետի աշխատակազմին 2018 թվականի ինն ամսում հատկացնել 33,292.1 հազ. դրամ՝ ՀՀ 2018-ի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

Նշենք, որ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ 33,292.1 հազ. դրամ գումարը ներառում է աշխատավարձ և այլ վճարումներ (այդ թվում՝ օգոստոս ամսվա աշխատավարձ, աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված աշխատակիցների աշխատանքից ազատման վերջնահաշվարկ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արձակման նպաստ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվով սահմանված ծանուցման ժամկետների խախտման հետևանքով վճարվելիք տույժ):

 

 

Նույն շարքից