Գլխավոր Հասարակություն 

Ոստիկանությունը հաճույք չի ստանում մարդկանց գետնին պառկեցնելուց և պատին դեմ տալուց․ Վալերիյ Օսիպյան

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության նիստից հետո Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, խոսելով վարչապետի հայտնի հանձնարարականի մասին՝ կապված օլիգարխների թիկնապահներին ասֆլատին փռելու հետ, հայտարարեց, որ վարչապետի ցանկացած հանձնարարական կատարվում է անմիջապես, սահմանված ժամկետների շրջանակներում, այլ կերպ լինել չի կարող:

Խոսելով արդյունքների մասին՝ Օսիպյանն ասաց, որ ամեն օր էլ արդյունքներ լինում են, սակայն ամեն ինչ չէ, որ լուսաբանվում է:

Ինչ վերաբերում է գաղտնալսող սարքեր հայտնաբերելուն, Ոստիկանապետն ասաց, որ դատապարտում է դա, եթե կատարվում է օրենքի խախտմամբ՝ հավելելով, որ գործընթացը շարունակվում է. «Ոստիկանությունը մշտապես ստանում է օպերատիվ տեղեկություններ, որոնք ենթակա չեն հրապարակման»:

Ոստիկանապետը նշեց, որ ոստիկանությունը հաճույք չի ստանում քաղաքացուն գետնին պառկեցնելուց կամ պատին դեմ տալուց, սակայն դա արվում է, քանի որ տեղեկություններ են լինում, որ այդ քաղաքացու մոտ օրինակ զենք կա, իսկ ոստիկանությունը չի կարող իմանալ՝ այդ զենքն օրինական է, թե՝ ոչ:

Ոստիկանապետի պնդմամբ, ստուգումներից հետո, երբ պարզվում է, որ զենքն օրինական է և այն առնչություն չունի որևէ հանցագործության հետ, տվյալ քաղաքացին ազատ է արձակվում:

Նույն շարքից