Հասարակություն 

Ինչու են բերման ենթարկվել Սամվել Ալեքսանյանի և Խաչատուր Սուքիասյանի թիկնապահները. Պարզաբանում է Ոստիկանապետը

analitik.am

Մոսկվան ՀՀ ոստիկանությանը տեղեկացրել է ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու մասին: Այս մասին հայտարարեց Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության նիստից հետո Ոստիկանապետ Օսիպյանը հայտարարեց, թե ինքը տեղյակ չի եղել, որ Հարությունյանը ՌԴ քաղաքացի է, իսկ ոստիկանությունը համապատասխան կարգով տեղեկությունը ստացել է:

Հարցին թե հնարավոր է արդյո՞ք, որ հետագայում Հայաստանը նմանատիպ մոտեցում դրսևորի Ռուսաստանի նկատմամբ, Օսիպյանը հայտարարեց, որ Ոստիկանությունն ապաքաղաքականացված կառույց է, և ինքն այդ հացին չի պատասխանի:

Խոսելով վարչապետի հանձնարարության մասին, որ պետք է որոշ մարդկանց պառկեցնել ասֆալտին՝ Օսիպյանը հայտարարեց, որ Ոստիկանությունն այդ մասին տեսանյութեր չի հրապարակել, իսկ համացանցում տարածված տեսանյութերը հրապարակել են ուղղակի անցորդները կամ լրագրողներ. «Խնդրեմ, հետևեք, կհամոզվեք, որ մենք չենք արել»:

Ինչ վերաբերում է Խաչատուր Սուքիասյանի և Սամվել Ալեքսանյանի թիկնազորների անդամներին բերման ենթարկելուն, մասնավորապես նրան, թե ինչու են վերջիններս բերման ենթարկվել, Ոստիկանապետ Օսիպյանը նշել է, որ վերջիններս երթևեկել են շարասյունով, ինչի առթիվ բազմաթիվ բողոքներ են ստացվում: Օսիպյանի խոսքերով, խնդիրը կապված է ոչ թե առաջին մեքենայի, այլ ուղեկցող մեքենայի հետ, որի մեջ հիմնականում լինում են թիկնազորի անդամները, դրա համար էլ վերջիններս են բերման ենթարկվում:

Նույն շարքից