Հասարակություն 

Վալերիյ Օսիպյանը չի բացառում, որ իրեն էլ կարող է գաղտնալսած լինեն

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, անդրադառնալով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանը և պատասխանելով այն հարցին, թե մտավախություն չունի արդյո՞ք, որ իրեն էլ են գաղտնալսել, հայտարարեց, որ որևէ հստակ բան չի կարող ասել, սակայն չի էլ կարող բացառել, որ նման բան կարող է եղած լինել, սակայն ինքը մտահոգվելու բան չունի, եթե հանկարծ նման բան լինի ու այդ ձայնագրությունը հրապարակվի:

Խոսելով վարչապետի հայտնի հանձնարարության մասին, որ պետք է օլիգարխների թիկնապահներին պառկեցնել ասֆլտին և պատասխանելով հարցին, թե չկա արդյո՞ք այս ամբողջ պատմության մեջ շոու՝ Ոստիկանապետը նշեց, որ շոու չի տեսնում. «Շոու անելու շատ տարբերակներ կան, սակայն մենք առաջնորդվում ենք միայն օրենքով, շոուներ չենք անում: Իսկ շոումեններին դուք լավ գիտեք, ովքեր շոուներով են զբաղվում՝ ցեխ շպրտելով ոստիկանության վրա: Ոստիկանությունը երբեք չի աշխատել այնպես, ինչպես հիմա է աշխատում: Ես շնորհակալ եմ ոստիկանության ողջ անձնակազմին»:

Նույն շարքից