Բարի օր Հասարակություն 

Ինձ մոտ հենց հիմա կարող է անօրինական զենք լինել. Օսիպյանը լրագրողին մեղադրեց շոու սարքելու մեջ

analitik.am

Սեպտեմբերի 23-ին մենք կունենանք Ոստիկանության կողմից լավ կազմակերպված ընտրություններ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության նիստից հետո հայտարարել է Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ խոսելով Երևանի ավագանու ընտրությունների մասին: Օսիպյանի խոսքերով, լինելու են թափանցիկ և արդար:

Ինչ վերաբերում է ընտրակաշառքների մասին տեղեկություններին, Օսիպյանը հայտարարեց, որ տարբեր տեղեկություններ մշտապես ստացվում են և եթե կոնկրետ զարգացում լինի, հասարակությունը կտեղեկացվի այդ մասին:

Խոսելով օլիգարխների թիկնապահներին գետնին պառկեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հանձնարարության մասին և պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ոստիկանությունն արդյո՞ք նույն կերպ կվարվի հենց իր հետ, եթե տեղեկություն լինի իր մոտ զենքի լինելու մասին՝ Ոստիկանապետ Օսիպյանը լրագրողին մեղադրեց հարց տալու միջոցով շոու անելու մեջ. «Կան լրագրողներ, որոնք փորձում են մի փոքր բանը մեծացնել: Հարգելիս, ես Ոստիկանապետ եմ, յուրաքանչյուր ոստիկան զենք ունենալու իրավունք ունի: Ես կարող է անօրինական զենք էլ ունենամ: Հնարավոր է, որ ինչ-որ մեկը մեկ ժամ առաջ ինձ զենք է հանձնել և ես այն տանում եմ համապատասխան տեղ»:

Նույն շարքից