Հասարակություն Սպորտ 

Ամերիկահայ արագավազորդ Ալեքսան Դոնիկյանը որոշել է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո

analitik.am

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն ընդունել է ամերիկահայ արագավազորդ Ալեքսան Դոնիկյանին, որը ցանկություն է հայտնել հանդես գալու ատլետիկայի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում:

Նախարարը ողջունել է մարզիկին և նշել, որ յուրաքանչյուր հայ, աշխարհի որ երկրում էլ  բնակվի, պետք է իր հնարավորությունների, մասնագիտական հմտությունների, գիտելիքների սահմաններում ծառայի մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության վարկանիշի և ճանաչելիության բարձրացմանն ու հանրահռչակմանը:

«Կարծում եմ՝ այն բանի գիտակցումը, որ հաղթանակից հետո ծածանվելու է հայոց եռագույնը, կոգևորի Ձեզ՝ հասնելու ավելի մեծ մարզական հաջողությունների»,- ասել է Լ.Վահրադյանը:

Ալեքսան Դոնիկյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ անելու է առավելագույնը՝ միջազգային մրցահարթակներում Հայաստանի պատիվը բարձր պահելու համար:

Հանդիպմանը ներկա Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանն ընդգծել է, որ Ա.Դոնիկյանը հեռանկարային մարզիկ է և շնորհակալություն է հայտնել նախարարին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու հարցում Դոնիկյանին աջակցելու համար:

Նույն շարքից