Լոնդոնի կողմից նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և վերջինիս դստեր թունավորման մեջ մեղադրվող ռուսաստանցիներ Ալեքսանդր Պետրովը և Ռոսլան Բոշիրովը RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սեմոնյանի հետ հարցազրույցից հետո անհետացել են: Այս մասին Սիմոնյանը հայտնել է BBC Newsnight-ի հետ զրույցի ժաամանակ:
Սիմոնյանի խոսքերով, Պետրովն ու Բոշիրովն իրեն խոստացել են լուսանկար ուղարկել, որն արվել է Սոլսբերիի տաճարի ֆոնին, սակայն դա դեռ տեղի չի ունեցել, իսկ հեռախոսահամարը, որով վերջիններս կապ են հաստատել իր հետ, անհասանելի է:
Մարգարիտ Սիմոնյանը նաև հայտնել է, որ Սկրիպալների թունավորման մեջ մեղադրվողները հարցազրույցից առաջ պայմանավորվել են, որ դա լինելու է իրենց առաջին ու վերջին հարցազրույցը և չեն տվել որևէ ինֆորմացիա, որով հնարավոր կլինի գտնել նրանց:
Հարցազրույցը կայացել է սեպտեմբերի 13-ին: