Գլխավոր Հասարակություն 

Քոչարյանի փաստաբանն այն մասին, թե ինչ կապ ունի Քոչարյանը ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման հետ

analitik.am

Ռոբերտ Քոչարյանը ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման հետ կապ ունի այնքան, որքան այստեղ նստած յուրաքանչյուրը՝ մի տարբերությամբ, որ այդ գաղտնալսման բովանդակությունն իրեն է վերաբերում: Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:

Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ Քոչարյանը գաղտնալսման հրապարակումից առաջ տված հարցազրույցում օգտագործել է վախեցած դատավոր եզրույթը, ինչի մասին խոսք կա նաև վերոնշյալ գաղտնալսման մեջ, երկրորդ նախագահի փաստաբաններից Արամ Օրբելյանը հայտարարեց, որ վախեցած բառն այն բառը չէ, որի կրկնության դեպքում կարելի կլինի կասկածներ ունենալ: Օրբելյանը նաև խորհուրդ տվեց բոլոր նրանց, ովքեր Քոչարյանին մեղադրում են ձայնագրության հետ կապ ունենալու մեջ, չմոռանալ անմեղության կանխավարկածի մասին:

Ավելի վաղ Քոչարյանին ձայնագրության հետ կապ ունենալու մեջ մեղադրել էր ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, ում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կոչ էր արել դիմել իրավապահներին, իսկ եթե չի դիմելու, ուրեմն խոսքը վերաբերում է դեմագոգիային և պոպուլիզմին:

Նույն շարքից