Հասարակություն 

Եթե ՀՔԾ պետը նման բան է ասում Մարտի 1-ի զոհ Տիգրան Աբգարյանի մասին, ինչու մեղադրյալ չկա. Քոչարյանի փաստաբան

analitik.am

Եթե նման հայտարարություն են անում, ուրեմն բավարար ապացույցներ պետք է ունենան գոնե մեղադրյալ ունենալու համար: Այսօր սեպտեմբերի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը՝ խոսելով Մարտի 1-ի զոհ Տիգրան Աբգարյանի մասին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարության մասին:

Ավելի վաղ ՀՔԾ պետը հայտարարել էր, որ Մարտի 1-ի զոհ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկջոկատայինների կողմից, որպեսզի ցուցարարների դեմ կիրառվող գործողություններն արդարացվեն:

Ալումյանի խոսքերով, նման հայտարարություններ անողները համարում են, որ չունեն բավարար ինֆորմացիա մեղադրանք առաջադրելու համար, սակայն նման հայտարարություններ են արվում՝ նպատակ ունենալով շեղել հանրության ուշադրությունը:

Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանի խոսքերով էլ, անկախ նրանից, թե ինչ հանգամանքներում է սպանվել Տիգրան Աբգարյանը, դա չի արդարացնում այն, որ ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը գաղտնալսվել են, ինչին էլ վերաբերել է օրեր առաջ կազմակերպված ասուլիսը:

 

Նույն շարքից