Հասարակություն 

Կրակոցներ՝ Ակնալիճ և Տարոնիկ գյուղեր տանող ճանապարհի խաչմերուկում

Օգոստոսի 16-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել անհայտ քաղաքացի և տեղեկացրել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի տարածքում ավտոմատներով կրակում են:

Մեկնած օպերատիվ խումբն Ակնալիճ և Տարոնիկ գյուղերի ճանապարհի խաչմերուկում հայտնաբերել էր 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի կրակված 5 պարկուճ, փայտյա 3 մահակ, ավտոմեքենայի ապակու կոտրված բեկորներ, իսկ գետնին՝ արնանման հետքեր:

Դեպքի առթիվ օգոստոսի 17-ին Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը ոստիկանության

Արմավիրի մարզային վարչության, Վաղարշապատի, Մեծամորի բաժինների և Վաղարշապատի քննչական բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ակնալիճ և Տարոնիկ գյուղեր տանող ճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում 1982 թ. ծնված Նորիկ Ա.-ն դեռևս չպարզված ինքնաձիգից կրակոցներ է արձակել:

Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 13-ին, ժամը 19.00-ին, Նորիկ Ա.-ն ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Նորիկ Ա.-ն ձերբակալված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • 97
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 2
  •  
  •  
  •  
    100
    Shares

Related Articles