Հասարակություն 

«Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ ավտոմեքենա է այրվել

Սեպտեմբերի 14-ին, ժամը 12:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ե. Քոչար փողոցում` «Ինեկոբանկ»-ի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:54-ին, մարվել` 13:02-ին:

Այրվել է «Opel Combo» մակնիշի 557 VZ 55 պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ` Գ. Մ.) շարժիչի հատվածը:

  • 77
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
  •  
    79
    Shares

Related Articles