Բարի օր Հասարակություն 

Հայաստանում առաջին անգամ ցմահ դատապարտյալի տրվել է դրական եզրակացություն

analitik.am

Քրեակատարողական հիմնարկներում այլևս խցի համար գումարներ չեն հավաքվում, դատապարտյալներին չեն պարտադրում խաղալ մոլեխաղեր, մեկ դատապարտյալին բաժին է ընկնում մեկ մահճակալ, ինչը չկար նախկինում: Այս մասին Ազատության հետ զրույցում հայտարարել է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Զեյնալյանի խոսքերով, հիմա ՔԿՀ-ներում չկան արտոնյալներ, չկան խցեր, որոնք չեն կարող չխուզարկվել, բարելավվել է սնունդը, ինչի մասին ազդակներ է ստանում:

Ինչ վերաբերում է ՔԿՀ-ներում անմարդկային պայմանների մասին հայտարարոթյուններին, Արդարադատության նախարարը նշեց, որ ազատազրկումը չի կարող չունենալ նաև որոշակի անհարմարություններ և զրկանքներ, ինչն արձանագրված է ՄԻԵԴ-ի կողմից:

Զեյնալյանն ասաց, թե ընդունում են, որ Հայաստանում բարվոք պայմաններ չկան և պետք է քայլեր ձեռնարկվեն վիճակը բարելավելու համար:

Արդարադատության նախարարը նաև հայտնեց, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ցմահ դատապարտյալի տրվել է դրական եզրակացություն:

 

Նույն շարքից