Հասարակություն 

Արցախի ԱԺ նախագահին իբր թե գաղտնալսելու թեմայով

analitik.am

Քաղաքացի Վահրամ Աթանեսյանը երեկ հանդես էր եկել պարզաբանմամբ, որ «Հրապարակ» օրաթերթում Արցախի ԱԺ նախագահի կողմից ոմն քաղաքացու ընտրակաշառք առաջարկելու ձայնագրության վերաբերյալ հրապարակված նյութի հեղինակն ինքն է:

Անիմաստ համարելով անդրադառնալ իրականության հետ ոչ մի աղերս չունեցող և միայն իր վառ երևակայության մեջ գոյություն ունեցող իրարամերժ պատմություններին, կնշեմ միայն երկու իրողության մասին.

Ենթադրյալ ձայնագրությունը տեղի է ունեցել քաղաքացի Վահրամ Աթանեսյանի և ոմն քաղաքացու միջև հեռախոսազրույցի արդյունքում, որը նա սկզբնապես վերագրում էր ԱԺ նախագահին:

Նյութը սկզբից մինչև վերջ մաքուր զրպարտություն է: Այն բանից հետո, երբ դիմեցի «Հրապարակի» խմբագրություն, ասելով, որ դատարան կդիմենք, հայտնվեց նյութի հեղինակը:

Ի դեպ, մինչ այս ամենի բացահայտումը, երբ նախնական կասկածների մասին բարձրաձայնեցի ԱԺ նախագահի մոտ, ինքը համառորեն հրաժարվում էր ընդունել, որ նյութի հեղինակը կարող է լինել հենց Վ.Աթանեսյանը:

Եվ հիմա, երբ ավելի քան պարզ է այս ամենի անլրջությունը, ԱԺ նախագահը, իրեն հատուկ մեծահոգությամբ, փակում է այդ թեման՝ ելնելով Վ.Աթանեսյանի շահերից այնպես, ինչպես նախորդ տարիներին, երբ համանման վերաբերմունք էր դրսևորում Աթանեսյանի բոլոր արկածախնդրությունների դեպքում:

Արցախի ԱԺ նախագահի խոսնակ Անուշ Ղավալյան

Նույն շարքից