Հասարակություն 

Ադրբեջանը փորձարկում է Արցախում հայերի ոչնչացումը. Լենտա

analitik.am

Ռուսական Լենտան խոսել է Ադրբեջանում մեկնարկելիք զորավարժանքների մասին՝ նյութը հրապարակելով հետևյալ վերնագրով «Ադրբեջանը փորձարկում է Արցախում հայերի ոչնչացումը»:

Նշյալ զորավարժանքները մեկնարկելու են սեպտեմբերի 17-ին և տևելու են մինչև սեպտեմբերի 22-ը:

Ինչպես հայտնում են հարևան երկրի Պաշտպանության նախարարությունից, զորավարժանքները ղեկավարելու է երկրի ԶՈւ նախարար Զաքիր Հասանովը, դրանց մասնակցելու է ավելի քան 20 հազար զինվորական, ավելի քան 200 միավոր տանկ և այլ զինտեխնիկա, ավիացի և այլն:

Լենտան, հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին, գրում է, որ զորավարժանքների ժամանակ փորձարկվելու են հայկական դիրքերի, Արցախի առաջնագծի ոչնչացումը: Առաջին անգամ որպես զորավարժանքների թիրախ ընտրված է հենց հայկական կողմը: Նախկինում միշտ պայմանական անվանումներ են տրվել:

 

 

 

Նույն շարքից