Հասարակություն Ֆեյսբուք 

«Դուխով»-ը հոգով ռուսաստրուկ «ռաբիս»-ների «պարոլ»-ն է. Պարույր Հայրիկյան

analitik.am

Ըստ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի «Դուխով»-ը հոգով ռուսաստրուկ «ռաբիս»-ների «պարոլ»-ն է:

««Դուխով»-ը հոգով ռուսաստրուկ «ռաբիս»-ների «պարոլ»-ն է՝ գաղտնբառը։ Դրանով վստահեցնում են, որ իրենց խորթ են հայ ՈԳին ու ԱՐԻութիւնը»,-այս մասին Հայրիկյանը գրում է ֆեյսբուքյան իր էջում:

Նշենք, որ «Դուխով» բառը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության խորհրդանիշերից մեկը դարձավ: Դեռ իշխանափոխության առաջին օրերին ակցիաների մասնակիցները կրում էին այդ գրառումով զարդարված շապիկներ, գլխարկներ: Նմանատիպ գլխարկ էր կրում նաև այն ժամանակ դեռ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նույն շարքից