Հասարակություն 

Անտեսված մանկատան սաները հացադուլ են անում

analitik.am

Զատիկ մանկատան շրջանավարտներն արդեն 3-րդ օրն է հացադուլ են անում ՀՀ կառավարության շենքի դիմաց:

Analitik.am-ի լրագրողը զրուցեց նրանց հետ՝ պարզելու համար, թե ի՞նչ են պահանջում նրանք:

Սաները նախ նշեցին, որ որևէ մեկը կառավարության անդամներից կամ աշխատակիցներից չի մոտեցել իրենց, չի հարցրել, թե ինչ են պահաջում, հետևապես հարցի լուծման մասին չէին կարող որևէ բան հայտնել: Նրանք նաև ասացին, որ պատահական հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով ասել է՝ դուխով, ամեն ինչ լավ կլինի: Նրանք սպասում են դեռ, որ որևէ մեկն ի վերջո կհետաքրքրվի իրենց խնդրով:

Նրանք նաև նշեցին, որ մի քանի լրագրողներ խոսել են իրենց հետ, սակայն չեն լուսաբանել:

Սաները պատմեցին նաև այն դժվարությունների մասին, որոնց միջոց ստիպված են եղել անցնել իրենց կյանքի ընթացքում: Երկար տարիներ դրսում բնակվող երեխաների հույսը դեռ չի մարել և նրանք նշեցին, որ ամեն գնով պայքարելու են ստեղծված խնդրի լուծման համար:

Օֆելի Իսրայելյան

 

Նույն շարքից