Հասարակություն Տնտեսություն 

Առանձնացվել են շուրջ 300-ից ավել կանաչ կետեր, որտեղ կամավորական խմբերը կիրականացնեն թիրախային մաքրման աշխատանքներ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր կայացել է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը վարել է ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը։ Խորհրդակցությանը, որը նվիրված էր սեպտեմբերի 15-ին կայանալիք «Մաքուր մոլորակ» շաբաթօրյակի միջոցառումների շրջանակներում նախատեսվող գործողությունների ծրագրերի քննարկմանը, մասնակցել են ՀՀ մարզպետների տեղակալները, ՀՀ բնապահպանության նախարարության, ինչպես նաև IDEA հիմնադրամի ներկայացուցիչները:

Վաչե Տերտերյանը ներկաներից նախ շնորհակալություն է հայտնել նախորդ շաբաթ կայացած համապետական շաբաթօրյակին ակտիվ մասնակցության և կազմակերպչական բարձր մակարդակ դրսևորելու համար, ապա կոչ արել նույն ոգևորությամբ և քաղաքացիական նախաձեռնողականությամբ դուրս գալ ու մասնակցել «Մաքուր մոլորակ» շաբաթօրյակին։ Միջոցառմանն ընդառաջ նախաձեռնության մասնակիցների կողմից կազմվել է հանրապետության մաքրման քարտեզ, որոնցում առանձնացվել են շուրջ 300-ից ավել կանաչ կետեր, որտեղ կամավորական խմբերը կիրականացնեն թիրախային մաքրման աշխատանքներ։

Ամփոփելով փոխնախարարը նաև հարկ է համարել ընդգծել, որ մարզպետարանների պատասխանատուները պետք է հետևողական աշխատանք տանեն իրավաբանական անձանց հետ աղբահանության պայմանագրեր կնքելու, դրանց վարձավճարները հավաքագրելու, ինչպես նաև այդ ոլորտում վարչարարությունը կոշտացնելու ուղղությամբ։

  • 62
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 3
  •  
  •  
  •  
    66
    Shares

Related Articles