Հասարակություն 

Ադրբեջանական ուժերը գնդակոծել են Չինարին. Առավոտ

Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանից տեղեկացանք, որ այսօր՝ սեպտեմբերի 14-ին առավոտյան ժամը 8-ն անց 30-ից ադրբեջանական զինուժը ԴՇԿ գնդացիրներից, նաեւ դիպուկահարի միջոցով կրակ է բացել մեր պաշտպանական դիրքերի, շուրջ մեկ ժամ՝ գյուղի վրա: Այս մասին հայտնում է Aravot.am-ը:

Գյուղում մի տան պատն է վնասվել, մեկ այլ առանձնատան ջրի խողովակը, ջրի բաքը եւ տանիքը: Գնդակները դիպել են նաեւ գյուղի մանկապարտեզի շենքի պատերին: Ս. Սաղոյանը հայտնեց, որ ադրբեջանական զինուժի գնդակոծությանը մեր պաշտպանական դիրքերից պատասխան է տրվել:

Նույն շարքից