Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Իրանի հետ տնտեսական կապեր ունեցողների և Թեհրանի նկատմամբ ամերիկյան կոշտ պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն նոյեմբերից

analitik.am

Իրանի և Թեհրանի հետ առևտրական կապեր պահպանող երկրների նկատմամբ ամերիկյան կոշտ պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 4-ից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Պոմպեոն հավելել է, որ ԱՄՆ ադմինիստրացիան դեռ պետք է համապատասխան որոշումներ կայացնի բացառությունների կամ պոտենցիալ բացառությունների մասով:

«Նոյեմբերի 4-ից ամբողջովին այլ կանոններ են գործելու նրանց նկատմամբ, ովքեր տնտեսական համագործակցություն կունենան Իրանի հետ» ,-ասել է ամերիկացի պաշտոնյան:

 

Նույն շարքից