Reuters-ի փոխանցմամբ, անհայտ անձինք Մեխիկոյի կենտրոնում ատրճանակներից և հրացաններից կրակ են բացել մարդկանց վրա, ինչի արդյունքում կա առնվազն 3 զոհ և 7 վիրավոր:
Միջադեպը տեղի է ունեցել Գարիբալդիի հրապարակում, որը համարվում է զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկը:
Հանցագործները դիմել են փախուստի, նրանց դեռ չեն հայտնաբերել: