«Ժամանակ»-ի զրուցակիցն է ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Ներկայացնում ենք հատված:
-Պարո´ն Սարգսյան, վերջին օրերին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է հարցազրույցներ տալ, օրինակ՝ վերջին հարցազրույցում արդեն հնչում են սպառնալիքներ, լրագրողի հարցին՝ արդյոք թշնամի համարո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանին, նա նշել էր՝ ես սովոր չեմ այդպիսի եզրույթներ օգտագործել, երբ խոսքը վերաբերում է քաղաքական գործընթացներին, սակայն կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է իր հետ գլուխ դնել: Արդեն կոնկրետ սպառնալիքներ են հնչում երկրորդ նախագահի կողմից, ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը, նաև վերջին օրերի նրա հարցազրույցները, որտեղ արդեն կոնկրետ սպառնալիքներ կան:
-Սևի և սպիտակի կոնցեպտ է. ես այդպիսի բաներին լուրջ չեմ վերաբերվում, դեռ պարզ չէ, թե Նիկոլ Փաշինյա՞նն է ամեն կերպ բարձրացնում Ռոբերտ Քոչարյանի կերպարը, թե՞ ինքը, որովհետև սևի և սպիտակի լավագույն դրսևորումը հենց դա է, արհեստականորեն ներքաշում, կերպար է ստեղծում և ամբողջ քաղաքական դաշտը ոչնչացնում է. կարող է Քոչարյանը դա չի էլ հասկանում:
Հիմա ընտրություններ են, որևէ մեկը հետաքրքրվո՞ւմ է այդ սև-սպիտակ գծից դուրս քաղաքական ուժերով, բացարձակ, որովհետև տեղ չկա թողած:
-Չեն խոսում և անգամ ծրագրերը չեն քննարկում:
-Սև-սպիտակի տրամաբանությունը հենց դա է, դրա համար ես չգիտեմ՝ ով ինչով է զբաղված այստեղ, ով է ում բարձրացնում, ով է ում սպառնում, ոնց է ընկալում, գիծ է դրված, և մի կողմում Քոչարյանն է, մյուսում՝ Փաշինյանը: Հասարակական գիտակցության մեջ այդ ամեն ինչը արտահայտվում է այնպես, որ կարծես ոչ մեկը դրանից այն կողմ ոչինչ չի տեսնում, ոչ մի բան ոչ ոքի չի հետաքրքրում: Շատ հետաքրքիր է, թե ինչ պլաններ ունեն այլ քաղաքական ուժերը, ինչի մասին կարող Են խոսել, որ գրավեն մարդկանց ուշադրությունը, մարդկանց ուշադրությունն արդեն գրավված է այս գծով: Եվ արհեստականորեն դա ուժեղանում է, չգիտեմ՝ այս ինչ դեպքեր են կատարվել ԱԱԾ-ի շուրջ, ոչ ոք չգիտի, և դա էական էլ չէ, էական է այն, որ այդ ամեն ինչը նպաստում է նրան, որ գոյություն ունի հեղափոխություն- հակահեղափոխություն, որը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը...
- Պարո´ն Սարգսյան, հակահեղափոխությունը որևէ շանս չունի՞ Հայաստանում հաղթելու:
-Հակահեղափոխությունը բլեֆ է: Օլիգարխիկ համակարգը քանդվել է... Հիմա ինչ էլ ուզում է կատարվի քաղաքական խաղում, ժողովրդի աչքերն արդեն բացվել են, ոչ ոք չի կարող օլիգարխիկ համակարգը վերականգնել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում