Իմ քայլը դաշինքն այսօր իր քարոզարշավն անցկացնում է Նոր Նորք վարչական շրջանում: Դաշինքի առաջին համար Հայկ Մարությանը, ինչպես բոլոր նախորդ օրերը, այնպես էլ այսօր, իր թիմակիցների հետ քայլում է վարչական շրջանում, ողջունում քաղաքացիներին և տեղեկացնում, որ երեկոյան հանրահավաք է տեղի ունենալու, որի ժամանակ ելույթ է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Քաղաքացիները Մարությանին ընդունում են ժպիտներով, գրկախառնություններով, լուսանկարվելու ցանկությունով: Երևանի քաղաքապետի թեկնածուն չի մերժում որևէ մեկին:
Երևանցիները նաև Հայկ Մարությանին հորդորում են դուխով մասնակցել ընտրություններին, քանի որ իրենք իրենց ձայնը հենց նրան են տալու: Երեխաներն էլ ուրախանում են, որ կարողանում են նկարվել, իրենց խոսքերով, Սուպերմամայի հետ: