Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որ վարչապետը փոշմանելու է իր հետ գլուխ դնելու համար, հայտարարեց, որ Քոչարյանը ցույց է տալիս իր քաղաքական ընկալումների և ըմբռնումների մակարդակը. «Սա իրենց քուչի կռիվը չէ, որտեղ պարտվողները հեռանալիս ասում են՝ կփոշմանես»:
Ինչ վերաբերում է հայտարարություններին, որ ինքը հանձինս Քոչարյանի վտանգ է տեսնում իր իշխանության համար, Փաշինյանը նշեց, որ ինքը Քոչարյան անունով քաղաքական գործոն Հայաստանում գոյություն չունի. «Ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանը և նրանց շրջապատը … Քաղաքական դիակների հետ մենք գործ ունենք, սակայն քաղաքական դիակներին որևէ մեկը չի ազատում օրենքի առաջ ունեցած պարտավարություններից»: