Հայաստանից մի քանի տասնյակ բեռնատար ավտոմեքենաներ կարճ ժամանակով կեսգիշերն անց արգելափակել են Բագրատաշեն-Սադախլո մաքսային անցակետը՝ իրենց բողոքն այդպիսով արտահայտելով Վրաստանի կառավարության որոշման դեմ, որով արգելվում է Վրաստանի տարածքով հացահատիկի փոխադրումն ավտոմոբիլային ճանապարհներով։ Այս մասին Analitik.am-ին հայտնեցին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Բողոքի ակցիան տևել է մոտ 2-3 ժամ: Մաքսային անցակետում էլ առանց խոչընդոտման թույլ են տվել իրականացնել ակցիան, որովհետև նպատակը չի եղել մաքսատան աշխատանքները խափանելը: Անցակետն այս պահին բաց է: