Այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Բաղրամյան 26-ի նստավայրում ընդունեց ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերին: Հանդիպման ժամանակ զոհվածների մայրերը հայտարարեցին, որ միանում են վարչապետի տիկնոջ՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը:
Հանդիպման ժամանակ Աննա Հակոբյանը Գոհար թագուհու օրինակով կոչ արեց հայոց տիկնանց թանկարժեք զգեստներ և զարդեր չկրել, դրանց համար նախատեսված գումարները նվիրաբերել Արմենակ Ուրֆանյանի մոր հիմնադրած Արմենակ Ուրֆանյան ռազմահայրենասիրական հիմնադրամին:
Տիկին Հակոբյանի կոչն առավելապես ուղղված էր օլիգարխների տիկնանց:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում