Քաղաքական 

/Տեսանյութ/ Փակ քննարկման ժամանակ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հայհոյել է Իտալայի ՆԳ նախարարի ելույթի ժամանակ

Ավստրիայում միգրացիոն հարցերով քննարկման ժամանակ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասսելբորնը հայհոյել է Իտալիայի Ներքին գործերի նախարար Մատտեո Սալվինիի ելույթի ժամանակ:

Փակ քննարկման ժամանակ իտալացի պաշտոնյան հայտարարել է, որ իր երկրին ներգաղթյալներ պետք չեն՝ հավելելով, թե չի բացառվում, որ նման պահանջ ունի Լյուքսեմբուրգը:

Լյուքսեմբերգցի պաշտոնյան չի կարողացել զսպել իրեն, ականջներից հանել է ականջակալները և հայտարարել. «Լյուքսեմբերգում աշխատել են տասնյակ հազարավոր իտալացիներ, ովքեր եկել են որպես ներգաղթյալներ, որպեսզի դուք երեխաներին պահելու համար միջոցներ ունենաք: Գրողը տանի»,-հայտարարել է Ասսելբորնը՝ օգտագործելով հայհոյանք:

 

Նույն շարքից