Առողջապահություն Հասարակություն 

Արցախի հազարից ավելի բժիշկներ և բուժքույրեր մասնագիտական վերապատրաստում կանցնեն

analitik.am

ՀՀ և Արցախի առողջապահության նախարարներ Արսեն Թորոսյանի և Արայիկ Բաղրյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն Արցախի քաղաքային և շրջանային բուժհիմնարկների ու գյուղական ամբուլատորիաների բժիշկների և միջին բուժանձնակազմի շարունակական մասնագիտական վերապատրաստման վերաբերյալ: Վերապատրաստում կանցնի ընդհանուր առմամբ 318 բժիշկ և 1314 բուժքույր:

Վերապատրաստման գործընթացը նախատեսվում է իրականացնել մի քանի փուլով: 1-ին փուլը կանցկացվի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 13-ը՝ ներառյալ շաբաթ-կիրակիները (5 օրացուցային, 6 աշխատանքային շաբաթ), օրական 6 ժամ, ընդհանուր՝ 180 դասաժամ: Այս փուլում կընդգրկվեն Քաշաթաղի, Հադրութի, Մարտակերտի, Ասկերանի բոլոր թերապևտները և ամբուլատորիաների վարիչները, Ստեփանակերտի թերապևտների և մանկաբույժների մի մասը:

Վերապատրաստման գործընթացը կիրականացվի ՀՀ և Արցախի առողջապահության նախարարությունների, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի, Հայ օգնության ֆոնդի հայաստանյան գրասենյակի համատեղ ջանքերով:

Նույն շարքից