Առողջապահություն Հասարակություն 

Բացվել է «Շենգավիթ» ԲԿ-ի նոր մասնաշենքը

analitik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության, կրթության և գիտության նախարարների, առողջապահության ոլորտի բազմաթիվ անվանի ներկայացուցիչների և հյուրերի հետ մեկտեղ մասնակցել է Երևանի «Շենգավիթ» բուժկենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը: Փաշինյանը շրջել է բուժհաստատությունում, ծանոթացել նոր մասնաշենքում պացիենտների համար ստեղծված պայմաններին:

ԲԿ-ի նոր մասնաշենքը համապատասխանում է ժամանակակից պահանջներին և վերազինված է բարձրակարգ բուժօգնություն տրամադրելու համար անհրաժեշտ սարքավորումներով, հարմարավետ հիվանդասենյակներով, բազմապրոֆիլ բաժանմունքներով, որոնք ապահովում են հետազոտությունների, միջամտությունների, վիրահատությունների ողջ ծավալը:

Բացման հանդիսավոր արարողությունից հետո ելույթի իր խոսքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ բուժկենտրոնի նոր մասնաշենքի բացումն ուղղակիորեն նշանակում է մեր քաղաքացիներին տրամադրվող բուժօգնության նոր որակ, նոր հնարավորություններ:

«Առողջապահության նախարարության գերակա խնդիրն է որակյալ բուժօգնության ապահովումը, և այս ուղու վրա մեզ մեծապես անհրաժեշտ է ունենալ ժամանակի պահանջով թելադրված որակ ապահովող բուժհաստատություններ: Սա ենթադրում է, որ այսպիսով մեր քաղաքացիները մեր իսկ երկրում կկարողանան ստանալ անհրաժեշտ բարձրորակ բուժօգնություն` չգերադասելով այն փնտրել երկրից դուրս:

Լիահույս եմ, որ առողջապահական գերատեսչության այս նպատակի իրագործմանը կծառայի նաև «Շենգավիթ» բուժկենտրոնը՝ իր նոր հագեցվածությամբ»,-ընդգծել է նախարար Թորոսյանը:

Այս բուժհաստատության ընդլայնումը Հայաստան-Սփյուռք գործակցության լավագույն օրինակներից է, ուստի նախարարը հույս է հայտնել, որ սա օրինակ կծառայի դրսում ապրող մեր հայրենակիցների համար` ներդրում ունենալու առողջապահության ոլորտի զարգացման գործում

Նույն շարքից